ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Հիմք ընդունելով «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և Գորիսի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության միջև 02.05.2017 թվականին կնքված կոլեկտիվ պայմանագի 12.1. կետը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՍԴ3/0722/02/18 քաղաքացիական գործով 11.12.2019թ. վճիռը՝ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը 23.04.2020թ. գրությամբ հերթական անգամ առաջարկել է արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանին գրությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել 2018 թվականի հունվարի 1-ից մինչև օրս ԳՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող ԳՊՀ-ի աշխատողների գրավոր համաձայնությունները (առանձին կամ կոլեկտիվ դիմումների տեսքով), որպեսզի «Արհեստական միությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի և վերոգրյալ կոլեկտիվ պայմանագրի պահանջներով կազմակերպի Գորիսի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության անդամների համար հաշվարկվելիք անդամավճարների գումարների գանձումը և հատկացումը ԳՊՀ-ի արհեստակցական կազմակերպությանը, ինչպես նաև այսուհետ ամեն աշխատավարձի վճարման ժամանակ հաշվարկվեն և փոխանցվեն նշված անդամավճարները, ինչի արդյունքում վերջ կդրվեն դատական վիճաբանություններին։
Քանի որ հարցը նույն առաջարկությամբ մի քանի անգամ քննարկվել է ԳՊՀ խորհրդում և գիտական խորհրդում, ուստի ԳՊՀ-ի ռեկտորի 23.04.2020թ. թիվ 01-19/ 85 գրության պատճենը հասցեագրվել է նաև ԳՊՀ խորհրդի և գիտական խորհրդի անդամներին՝ ի գիտություն:

Կից՝ տե՛ս ԳՊՀ ռեկտորի 23.04.2020թ. թիվ 01-19/ 85 գրությունը:

Գրություն

 

Facebook Comments