ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀՄ ֆակուլտետի և ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված հոբելյանական ուսանողական գիտաժողովի աշխատանքները այսօր շարունակվեցին մանկավարժության և հոգեբանության, ինչպես նաև պատմության բաժանմունքներում:
Պատմության բաժանմունքում ներկայացված զեկուցումների թեմատիկ սևեռումները վերաբերում էին պատմագիտական մի շարք արդիական խնդիրների՝ «Հայերի ցեղասպանությունը և Ֆրանսիայի քարոզչությունը», «Հայ ադրբեջանական սահմանային խախտումները 2014-2016թթ.», «Հայոց ցեղասպանության նյութական կորուստների հաղթահարման խնդրի շուրջ», «Ավետիս Ահարոնյանի դիվանագիտական գործունեությունը» և այլն:
Մանկավարժության և հոգեբանության բաժանմուքնում ներկայացված զեկուցումների թեմատիկ ընդգրկումը վերաբերում էր մանկական աուտիզմի դրսևորման օրինաչափություններին, ներընտանեկան կոնֆլիկտների առաջացման պատճառներին ու դրանց հաղթահարման ուղիներին, կրտսեր դպրոցի ուսումնամեթոդական գործունեությանը՝ արդիական խնդիրների շեշտադրումներով:
Զեկուցումների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, եղան առանձին դիտարկումներ ու առաջարկություններ:
Երկօրյա գիտաժողովի աշխատանքները ամփոփեց ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանը, ով ողջունեց համալսարանի 50-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպված անդրանիկ միջոցառումը, ՀՀՄ ֆակուլտետի և ՈՒԳ ընկերության բարեշահ նախաձեռնությունը, ֆակուլտետի ուսանողների գիտահետազոտական աշխատանքները ուսումնագիտական բարձր մակարդակով ուղղորդելու և ներկայացնելու դասախոսների ջանքերը:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը գիտաժողովի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր և հորդորեց մշտապես բարձր պահել համալսարանի պատիվը:
Նշենք, որ ՈՒԳԸ-ը նախաձեռնում է աշնանը կազմակերպել հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված ԳՊՀ հոբելյանին:

GPH-1 GPH-2 GPH-3 GPH-4 GPH-5 GPH-6 GPH-7 GPH-8 GPH-.1 GPH-9

Facebook Comments