Programs

«Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» ծրագիրը, սկսած 2022 թվականից, իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհի հատկացման մրցույթի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի երիտասարդների մասնագիտական կողմնորոշման ներուժը  զարգացնելը, կարիերայի աջակցման համար պայմաններ ստեղծելը:

Ծրագիրն իր մեջ ներառում է երեք հիմնական գործողություններ՝

ա) ոչ ֆորմալ կրթություն / կարողությունների զարգացում,

բ) աշխատանքի տոնավաճառ,

գ) աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում երիտասարդների պահանջարկի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ կազմակերպելը: