ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի Կապանի մասնաճյուղը աշխատանքի է հրավիրում Բիզնեսի զարգացման մենեջերի
Եթե ավարտական կուրսի ուսանող եք, նոր եք ավարտել կամ արդեն ունեք ֆինանսական ոլորտում աշխատանքի փորձ, ապա սա հիանալի հնարավորություն է ձեր աշխատանքային կարիերան սկսելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու ՖԻՆՔԱ-ի նման միջազգային կազմակերպությունում:
Բիզնեսի զարգացման մենեջերը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարկատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։
Հիմնական պարտականությունները.
- Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
- Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
- Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
- Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
- Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։
Պահանջվող որակավորումները.
- Բարձրագույն կրթություն, ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել
- Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
- Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սթրեսակայունություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
- Ժամանակի կառավարում:
Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ`
https://ats.hirebee.ai/…/kapan-branch-business…/apply