ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Պաշտոն – Ֆինանսական մենեջերի օգնական
Վայրը – ք. Գորիս, Մաշտոցի 3
Անմիջական ղեկավար – Ֆինանսական մենեջեր

Աշխատանքի նպատակը

Ֆինանսական մենեջերի օգնականն օգնում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի ֆինանսական մենեջերին՝ վարչական և ֆինանսական խնդիրներում, ներառյալ հաշիվ-ապրանքագրերի, բյուջեի մշակման, գնումների գործընթացների իրականացման ու կառավարման գործընթացում: Նա նաև մասնակցում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը։

Հիմնական պարտականությունները

  • Կազմակերպության ֆինանսական պարտականությունների և նախագծերի պլանավորման և իրականացման համար պատասխանատվություն ստանձնում
  • Ֆինանսական հաշվետվությունների և կանխատեսումների պատրաստում ֆինանսական կայունությունն ապահովելու համար
  • Բյուջեի, եկամուտների հաշվետվությունների, հարկային հայտարարագրերի և կարգավորող մարմինների կողմից պահանջվող հաշվետվությունների կազմում
  • Կազմակերպության ֆինանսական գործունեության հետ կապված ռիսկերի կառավարում
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական նպատակների գնահատում` սահմանելով կատարողականի թիրախներ
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում և ամսվա վերջին գործընթացների վերահսկում
  • Կատարել եկամտի և ծախսերի պլանավորում։
  • Կանոնավոր կերպով ներկայացնել ֆինանսական վերլուծության արդյունքները, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել ծախսերի օպտիմալացման վերաբերյալ
  • Հաշվետվություններ ֆինանսական բաժնի համար
  • Կազմակերպության ֆինանսական կատարողականի գնահատում
  • Այլ համապատասխան գործողություններ

Հիմնական պահանջներ

  • Բակալավրի աստիճան ֆինանսների, հաշվապահական հաշվառման կամ հարակից ոլորտում
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ֆինանսական պաշտոնում
  • Հայերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր գերազանց հմտություններ, ռուսաց լեզվի իմացությունը կդիտվի առավելություն
  • Ֆինանսական կառավարման պարտավորությունների, հատկապես կանոնադրական պարտավորությունների և պահանջների լավ իմացություն:
  • Հաշվապահական ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն
  • Մասնակցություն՝ աշխատանքային պարտականություններին առնչվող վերապատրաստումներին

Լրացուցիչ հմտություններ

  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
  • Ժամկետների պահպանման կարողություն
  • Մանրուքների նկատմամբ ուշագրավ ուշադրություն՝ գերազանց կազմակերպչական հմտություններով:

Ինչպես դիմել

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով gorispressclub@gmail.com հասցեին մինչև ս.թ. դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով ֆինանսական մենեջերի  օգնական:

Լրացուցիչ հարցերի դիպքում կարող եք զանգահարել +37494541261 հեռախոսահամարով՝ Անահիտ Բադասարյանին կամ գրել bagh.anahit@gmail.com էլ․հասցեին։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Facebook Comments