ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

«Գիտահետազոտական և կրթական կենտրոն» լրացուցիչ մասնագիտական կրթության մասնավոր հաստատությունը(Ռուսաստան) հրավիրում է մասնակցելու միջազգային գիտագործնական գիտաժողովների հետևյալ թեմաներով.

Թեմա 1. «Ժամանակակից գիտություն. արդիական հիմնախնդիրներ, ձեռբքերումներ և նորարարություններ» (2020թ. մայիսի 29) 

Թեմա 2. «Գիտության և պրակտիկայի ինտեգրումը ժամանակակից աշխարհում» (2020թ. հունիսի 26)

Գիտաժողովների հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկա և մաթեմատիկա
  • Քիմիա և կենսաբանություն
  • Տեխնիկական գիտություններ
  • Քաղաքագիտություն և իրավագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • Պատմություն և հնագիտություն
  • Բանասիրություն
  • Փիլիսոփայություն
  • Ֆիզկական դաստիարակություն և սպորտ
  • Արվեստ և մշակութաբանություն
  • Սոցիոլոգիա

Գիտաժողովների աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովների անցկացման ձևաչափը՝ հեռակա:

Գրախոսություն անցած հոդվածները կներառվեն գիտաժողովի նյութերի ժողովածուների մեջ և կտեղադրվեն http://elibrary.ru գիտական էլեկտրոնային գրադարանում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է հոդվածը, վճարմանը կտրոնը և գրանցման թերթիկն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ conference.chudpo@mail.ru թեմա 1-ի դեպքում մինչև 2020թ-ի մայիսի 29-ը, իսկ թեմա 2-ի դեպքում՝ 2020թ. հունիսի 26-ը։

Գիտաժողովների տեղեկատվական նամակները տե՛ ս ստորև.

Թեմա 1. «Ժամանակակից գիտություն. արդիական հիմնախնդիրներ, ձեռբքերումներ և նորարարություններ» (2020թ. մայիսի 29)

Թեմա 2. «Գիտության և պրակտիկայի ինտեգրումը ժամանակակից աշխարհում» (2020թ. հունիսի 26)

Facebook Comments