«SMM ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. նոյեմբերի 6-ին և 7-ին Գորիսի պետական համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոն»-ում տեղի ունեցավ դասընթաց՝ «SMM հիմունքներ և գործիքակազմ» թեմայով:

Դասընթացը վարեց պրոդյուսեր, հանրային կապերի մասնագետ, Եվրասիա միջազգային համալսարանի հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Ամիրխանյանը։

Դասընթացավարը խոսեց սոցիալական մեդիա մարքեթինգի դերի,  թվային մարքեթինգի հիմնական տեսակների, առավելությունների, SMM-ի և մարքեթինգի տարբերությունների մասին: Հատուկ ուշադրություն դարձվեց բովանդակության ստեղծման ու պլանավորման, սոցիալական հարթակներում ռազմավարության մշակման փուլերին և մեթոդներին։

Դասընթացը հագեցած էր գործնական աշխատանքներով, որի ընթացքում մասնակիցները առաջադրանքների միջոցով խորացրին իրենց գիտելիքները՝ կազմելով շաբաթական բովանդակության պլան, մշակելով ռազմավարություն, ստեղծելով կարճ տեսանյութեր՝ հաշվի առնելով թիրախային լսարանի հետաքրքրությունները և բովանդակության ընտրության կարևորությունը։

Երկօրյա դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

Facebook Comments