30 ԿՐԵԴԻՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

Գորիսի պետական համալսարանը «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի շրջանակներում շարունակում է 2025թ. ընդունելությունը մինչև փետրվարի 10-ը ներառյալ: Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ընթացքում 2-րդ փուլ չի նախատեսվելու:

Կրթական ծրագիրն իրականացվելու է հեռավար ձևաչափով և տևելու է չորս ամիս: Առարկայական ուղղվածություններն են՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն:

Կրթական ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն տվյալ առարկայի (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, անգլերեն) մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։

Կրթական ծրագրի վճարը կազմում է 180 000 ՀՀ դրամ։

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
  • բարձրագույն կրթության դիպլոմ և դիպլոմի հավելված (բնօրինակը և պատճենը),
  • մեկ լուսանկար,
  • Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ պատճենը` փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։

Փաստաթղթերն ընդունվում են ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնում (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 303 սենյակ): Ստացված փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում,  դիմումատուն տեղեկանում է կրթական ծրագրին մասնակցելու կամ դրա մերժման կամ փաթեթը լրամշակելու և կրկին դիմելու վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝ 077-33-76-90 (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման

բաժնի վարիչ՝ Ա.Դինունց)

E-mail` gorsu.sharunakakankrtutyun@gmail.com

Fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU

Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, 303 սենյակ):

Facebook Comments