2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի դիմորդ,

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ընդունելություն:

Դիմել կարող են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Դիմումը տրվում է ԳՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում) և կցվում են հետևյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճեն,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակները և պատճենները,
  • ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով (Sylfaen կամ GHEA Grapalat), ստորագրված),
  • 4 լուսանկար (3×4 չափի),
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթղթի բնօրինակը և պատճեն (առկայության դեպքում),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթղթերի բնօրինակները և պատճենները (I և II կարգի հաշմանդամության (նաև՝ զինվորական) վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի մինչև 27 տարեկան զավակ, ծնող, ամուսին (կին) լինելու մասին փաստաթղթեր),
  • Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր` վճարված ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեհամարին (900288000012):

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25–ը, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-16:00 (ԳՊՀ թիվ 1 մասնաշենք, 1-ին հարկ):

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին (հեռ.՝ 098-19-67-14,   077-22-57-27, էլ. փոստ՝ g.anigalstyan@gmail.com):

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ 

Facebook Comments