Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի ուսանողներ

2026 թվականի նոյեմբերի 14–15-ին Երևանի պետական համալսարանում կկայանա «Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանավարտների հանդիպում» խորագրով երկօրյա միջոցառումը։ Այն կազմակերպվել է Էրազմուս ուսանողական ցանցի հայաստանյան ներկայացուցչության (ESN Armenia) նախաձեռնությամբ և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ։
Էրազմուս+ ազգային գրասենյակը բուհերի ուսանողներին, շրջանավարտներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու միջոցառմանը՝ համատեղ քննարկելու միջազգային կրթական փորձի փոխանակմանը, շարժունության ընթացքում ձեռք բերված հմտություններին և մասնագիտական զարգացման հեռանկարներին առնչվող թեմաներ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում են՝

  • Նոյեմբերի 14-ին՝ պանելային քննարկումներ՝ միջազգայնացման, զբաղվածության, ներառման ու հասակակիցների աջակցության թեմաներով։
  • Նոյեմբերի 15-ին՝ Էրազմուս+ հնարավորությունների ներկայացում, դիմելու գործնական ուղեցույցներ և ուսանողական փորձի փոխանակում։
    Էրազմուս+ ազգային գրասենյակի այս նախաձեռնությունը շահառուների համար կստեղծի միմյանցից սովորելու, փորձի փոխանակման և փոխադարձ աջակցության հարթակ՝ նպաստելով միջազգային կրթական հնարավորությունների հասանելիությանը։
    Վայրը՝ Երևանի պետական համալսարան, գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ, գիտխորհրդի նիստերի դահլիճ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող օրակարգում:

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd6wIUkbJVra_8I7kjsNZI8F-6lQW6W-ft61JVYVAHOGBIUYg/viewform  :

Facebook Comments