ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2024/06/Blue-white-creative-marketing-agency-facebook-post-4.png)
Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը հուլիսի 2-ին` ժամը 10:00-ին, կազմակերպում է «Երկրաչափության խնդիրների լուծման մեթոդական հնարներ» թեմայով գիտամեթոդական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն երկրաչափության օժանդակ խնդիրներ և խնդիրների լուծման մեթոդական հնարներ:
Սեմինարին հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչների մասնակցությունը կնպաստի դպրոցում մաթեմատիկական կրթության որակի բարելավմանը և ուսուցիչների կամավոր ատեստավորման պատրաստվածության բարձրացմանը:
Սեմինարի բանախոսն է ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Վ.Ռ.Նարինյանը:
Facebook Comments