«Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց ուսանողների և երիտասարդների համար» կրթական ծրագրին մասնակցության հրավեր
![](https://gorsu.am/wp-content/uploads/2022/04/AC-Summer-school-EE-visual-1.png)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Միացյալ ազգերի կազմակերպության GRACE նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու «Միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոց ուսանողների և երիտասարդների համար» կրթական ծրագրին, որը նախատեսված է թեմայով հետաքրքրված և անգլերենի գերազանց իմացությամբ 18-29 տարեկան երիտասարդների համար։ Հակակառուպցիոն ամառային դպրոցը կբարձրացնի երիտասարդների իրազեկվածությունը ազնվության, էթիկայի և հակակոռուպցիան արժեքների ու սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև կխթանի նրանց հետաքրքրւթյունը այն մասին, թե ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ: Ամառային դպրոցին առնչվող այլ մանրամասներն առկա են կից ներկայացվող փաստաթղթում.
Facebook Comments