ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2023/07/l-0x0wh-786x458z-1.jpeg)
Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2023-2024 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության լրացուցիչ փուլը:
Դիմորդները հայտը կարող են լրացնել առցանց՝ մինչև հուլիսի 26-ը, ժամը 18։00-ն։
Հիմնական փուլում մասնագիտություն չնշած դիմորդները, որոնք ցանկանում են մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին, կարող են դիմում-հայտը լրացնել ԳԹԿ-ում։
Հիմնական փուլի մրցույթով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի հայտագրմանը։
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին:
Հեռ.՝ 098-19-67-14 , 077-22-57-27:
Facebook Comments