Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):

Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և(կամ) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել (նաև էլեկտրոնային եղանակով).

  1. դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև 1),
  2. 3×4 չափի մեկ լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  4. վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա (որպես կանոն) ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի պատճենը կամ տեսաներածված տարբերակը (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեսաներածված տարբերակը),
  5. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը կամ տեսաներածված տարբերակը,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը (կարող է իրականացվել նաև սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարի փոխանցում):

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են վերապատրաստման առաջին օրը` տեսաներածված տարբերակների իսկությունը ստուգելու համար:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ է, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը (դասընթացի ողջ ռեսուրսները տեղադրված կլինեն Google Classroom կրթության կառավարման համակարգում և հասանելի կլինեն բոլոր մասնակիցներին, առցանց թեստերը և դասընթացի նյութերը կունենան 24/7 հասանելիություն և կապված կլինեն մասնակիցների էլեկտրոնային հասցեներին), դպրոցի զարգացման ծրագրի մշակման առանձնահատկություններին նվիրված մեկ լրացուցիչ դասընթաց և սուրճի ընդմիջումները: 

Դասընթացն իրականացվում է առկա, հեռավար, հիբրիդային ձևաչափերով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է հանրակրթության բնագավառի իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիքների, կարողությունների, հմտությունների և ունակությունների ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ: 

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական:

Դասընթացը վարում են Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2024 թվականի հուլիսի 2-ից մինչև 15-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90, ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10.00-ից 16.00-ն: 

Վերապատրաստման դասընթացը սկսվում է հուլիսի 16-ից՝ 19 օր տևողությամբ։ Ունկնդիրների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել: 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝ 077-33-76-90 (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Ա.Դինունց)

E-mail` arpinedinuntsas@gmail.com 

Fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU 

Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ

հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին):

Դպրոցի տնօրենների վերապատրաստման դասընթաց

Facebook Comments