Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ ուսանողներ,

Ուրախ ենք  տեղեկացնելու, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական  հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 դրամի չափով կրթաթոշակ  բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետների թե՛ անվճար և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողներին։

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր

  • բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրը ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման  համակարգում սովորողները)
  • ունեն միջինից բարձր ՄՈԳ
  • պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ։

Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ  տրվում է լրացուցիչ 200 000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն։

Շտապեք լինել այս տարվա 7 կրթաթոշակակիրներից մեկը։

Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228

Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի համալսարանական կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հետ (հեռ.՝+374 41 53 01 28 , էլ-հասցե՝ arevik@teachforarmenia.org):

Facebook Comments