Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ ուսանողներ,

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Էրազմուս» ուսանողական ցանց (Erasmus Network Student) կազմակերպությունը Գորիսի պետական համալսարանի հետ համագործակցությամբ մայիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, իրականացնելու է  տեղեկատվական հանդիպում համալսարանի ուսանողների հետ։

Եթե դուք հետաքրքրված եք  «Էրազմուս+» և ԵՄ-ի հովանավորությամբ իրականացվող այլ ծրագրերով,  ցանկանում եք իմանալ, թե ինչով է զբաղվում «Էրազմուս» ուսանողական ցանցը և անդամագրվելու ինչ  առավելություններ ունի, ապա շտապեք գրանցվել և մասնակցել հանդիպմանը:

«Էրազմուս» ուսանողական ցանցն աշխարհում ուսանողական ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որն աջակցում է «Էրազմուս+» և այլ ծրագրերով սովորող ուսանողներին կամ կամավորներին հեշտ ինտեգրվելու հանրությանը։ 2020 թվականից Հայաստանը նույնպես դարձել է ցանցի պաշտոնական անդամ և իր գործունեությամբ աջակցում է միջազգային և տեղացի ուսանողներին:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով https://docs.google.com/forms/d/1X65WL-JPRE0A3DA96CXD4cCTr05XNAD4f79_1TTipvs/edit և գրանցվել:

Facebook Comments