Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ,

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղն իրականացնում է նախաորակավորման ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին`

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
  • ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
  • ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
  • երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, ովքեր.

  • ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • բուհն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (բուհն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են բուհի ավարտական կուրսում,
  • ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

Ավելին՝ կից հղումով

https://rb.gy/obsk34

 

Facebook Comments