ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԷՐԱԶՄՈՒՍ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՑԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 26-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ  տեղեկատվական հանդիպում «Էրազմուս» ուսանողական ցանց կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր բարձրացնել «Էրազմուս» ուսանողական ցանցի գործունեության մասին իրազեկվածությունը ուսանողների շրջանում:

Հանդիպման ընթացքում ուսանողները տեղեկացան ցանցի գործունեության, անդամագրության, կազմակերպությունում գործող թիմերի, գործընկերների, անդամագրման քարտից օգտվելու, կազմակերպվող միջոցառումների, վերապատրաստումների հնարավորությունների, ծրագրի մասնակցի պարտականությունների և արտերկրում ուսումը շարունակելու առավելությունների մասին: Դիտեցին տեսանյութեր, եղավ հարց ու պատասխան:

«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։

Facebook Comments