ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ԲԱՆԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ  «Բանավոր մշակութային արժեքների հավաքման մեթոդները» թեմայով դասընթաց, որը վարեց ԵՊՀ դասախոս,  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գայանե Շագոյանը:

Դասընթացավարը խոսեց բանավոր պատմության գիտակարգ լինելու, մեթոդների, դերի, հայեցակարգի, հիմնական բաղադրիչների, հավաքված նյութերի տեղայնացման, մեկնաբանման, մշակման կանոնների, ձևավորման պատճառների, գրավոր և բանավոր պատմությունների տարանջատման և միացման մասին:

***

Ծրագիրն իրականացվում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով:

Facebook Comments