ԳՊՀ 20 ՈՒՍԱՆՈՂ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑՈՒ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2017/02/scholarship-14.png)
Փետրվարի 24-ին Գորիսի պետական համալսարան իր անդրանիկ այցի ընթացքում Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց ԳՊՀ ուսանողներին: Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Համալսարանի լավագույն առաջադիմություն ունեցող 20 ուսանող արժանացավ Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակի Սյունիքի մարզպետի կողմից: Հանդիպան ընթացքում ուսանողներն իրենց երախտագիտության խոսքն ասացին, ինչպես նաև կրթական, սոցիալական բնույթի, նաև ընդհանուր մի շարք հարցեր և առաջարկներ ուղղեցին Վ.Հակոբյանին : Արդյունքում ծավալվեց հետաքրքիր և արդյունավետ քննարկում:
Facebook Comments