ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հունիսի 27-28-ը Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել  հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 90-ամյակին։

Գիտաժողովի լիագումար նիստին բացման խոսքով հանդես է եկել ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը: Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են բնագիտամաթեմատիկական, պատմական, բանասիրական, հոգեբանական, մանկավարժական գիտություններին և դասավանդման մեթոդիկաներին նվիրված մասնագիտական բաժանմունքներում։

ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել.

  1. «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղավալբաբունցը՝ «Վերաբերականները Սյունիք-Արցախ բարբառներում» թեմայով,
  2. «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մանանա Բաղդասարյանը՝ «Կապերը Գորիսի բարբառում» թեմայով,
  3. «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցը՝ «Սյունիքի ճարտարապետական դպրոցը 9-11-րդ դարերում» թեմայով,
  4. «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Անուշ Սահակյանը՝ «Ավստրիայի հայագիտական երկու կենտրոնների զուգահեռներում» թեմայով,
  5. «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Գայանե Պետրոսյանը՝ «Գրողի կենսագրության ուսուցումն ավագ դպրոցում (Ա. Բակունցի կենսագրության ուսուցման օրինակով)» թեմայով,
  6. «Կենսաբանություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը՝ «Սթրեսադիմացկունության և խառնվածքի տիպերի կապերի ուսումնասիրություն» թեմայով:
Facebook Comments