ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳՈՒՆԱՆԿԱՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 3-ին և 4-ին ԳՊՀ-ում անցկացվեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կերպարվեստ» մասնագիտության ընդունելության ներբուհական քննությունը «Գունանկար» առարկայից՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի» համաձայն:

Դիմորդները կենցաղային առարկաների համադրությամբ նկարեցին նատյուրմորտ: Քննության ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ էր, որը կազմակերպվեց 2 օրվա ընթացքում:

Քննական հանձնաժողովի նախագահն էր Հյուսիսային համալսարանի դոցենտ, մանկ.գ.թ. Արմեն Հարությունյանը:

Facebook Comments