ԳՊՀ-Ն ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2019/02/DSC_1870-e1549623883596.jpg)
Գորիսի պետական համալսարանում կայացավ 2019թ Խորհրդի նիստը, որին մասնակցում էին 24 անդամներից 22-ը: Դեռևս հունվարի 17-ին Կառավարման խորհրդի նոր կազմը հաստատվել էր վարչապետի որոշմամբ, իսկ Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը օրակարգում էր:
Խորհրդի կազմում ընդգրկված էին անդամներ հիմնադրից, լիազոր պետական մարմնից, ինչպես նաև ներկայացուցիչներ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողությունից:
Երկու մասից բաղկացած խորհրդի նիստի առաջին հարցը նախագահի և քարտուղարի ընտրությունն էր: Նախագահի առաջադրված միակ թեկնածուն Սիսիանի մեծահասակների կենտրոնի տնօրեն Կարեն Հովհաննիսյանն էր, ով էլ փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներով միաձայն ընտրվեց ԳՊՀ Խորհրդի նախագահ: