ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարում էր ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նիստի ընթացքում քննարկվեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը (ըստ կրթական ծրագրերի) հաստատելուն, ԳՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի ընթացքին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ընդունվեցին հետևյալ որոշումները.

  1. Ի գիտություն ընդունել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին դեկանների ներկայացրած տեղեկությունները:
  2. Հաստատել մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը:
  3. Ի գիտություն ընդունել ԳՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի ընթացքի մասին ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանի ներկայացրած տեղեկությունը:
  4. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման նպատակով վերապատրաստման ծրագիրը և սահմանել վարձաչափը:
  5. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման նպատակով վերապատրաստման դասընթացի լրամշակված ծրագիրը:
  6. Հաստատել մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման «Քիմիա» կրթական ծրագրի ուսումնական պլանը՝ նոր խմբագրությամբ:
Facebook Comments