«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի «Քաղաքացիական կրթության կենտրոն»-ում տեղի ունեցավ դասընթաց՝ «Ֆինանսական գրագիտություն» թեմայով:

Դասընթացը վարեց Team2b ընկերության հաշվապահական թիմի ղեկավար, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ Անի Մխոյանը։

Դասընթացի նպատակն էր զարգացնել ֆինանսական գրագիտության հմտությունները, մասնակիցներին սովորեցնել ճիշտ կառավարել անձնական բյուջեն։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան անձնական ֆինանսների հինգ մակարդակներին, անձնական ֆինանսական վիճակը բարելավելու մեթոդներին, եկամուտների տեսակներին, ակտիվ և պասիվ եկամուտների տարբերություններին, խնայողությունների ձևավորման սկզբունքներին, անձնական բյուջեի տնօրինման մեթոդներին, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովման 50/30/20 կանոնին։

Դասընթացը հագեցած էր գործնական աշխատանքներով, խաղերով: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

Facebook Comments