ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՊՀ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում, որը նպատակ ուներ ուսանողներին ծանոթացնելու բուհի զարգացման գերակա ուղղություններին և առաջնահերթություններին, ինչպես նաև լսելու նրանց առաջարկներն ու դիտարկումները: Ռազմավարական ծրագրի մշակման գործում ուսանողների ներգրավվածության կարևորության մասին խոսեց ԳՊՀ ռեկտոր  Տիգրան Վանդունցը: ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը  ուսանողական կառույցների ներկայացուցիչներին ներկայացրեց  ԳՊՀ 2025-2029 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի կառուցվածքը, նպատակները, խնդիրները, կատարողականի գնահատման առանցքային ցուցիչները, որոնք մշակվել են ժամանակակից պահանջների և մարտահրավերների հիման վրա:

Հաջորդիվ տեղի ունեցան ռազմավարական ծրագրի ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ խմբային  քննարկումներ, որոնց ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին՝ ներկայացնելով իրենց դիտարկումները և  փաստաթղթի բարելավմանն ուղղված առաջարկները:

Facebook Comments