ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Այս օրերին Գորիսի պետական համալսարանում առցանց ձևաչափով իրականացվում է մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտ:
Ներքին աուդիտի շրջանակում փորձագիտական խմբերի անդամները հանդիպումներ են ունենում մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հետ:
Հանդիպումների նպատակն է ուսումնասիրել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով իրականացվող մի շարք մասնագիտական կրթական ծրագրերը, կիրառվող մեթոդները, վեր հանել ծրագրի առավելությունները, թերությունները, գնահատել վերջնարդյունքները, դրանք համեմատել նպատակների հետ՝ հիմնվելով պատասխանատուների, ուսանողների և շրջանավարտների դիտարկումների ու կարծիքների վրա։
Գործընթացը համակարգում են ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը և նույն բաժնի մասնագետ Արմինե Ջանունցը:
Ստորև ներկայացվում են փորձագիտական խմբերի կազմերը.
«Հայոց լեզու և գրականություն» (մագիստրատուրա)
- Արամ Մուսախանյան – կրթության փորձագետ
- Նելլի Ղուշունց – «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մենթոր-խորհրդատու
- Թամարա Անդրեասյան – ԳՊՀ-ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
- Գայանե Պետրոսյան – ԳՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն» ՄԿԾ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
«Պատմություն» (բակալավր)
- Վանուհի Հայրապետյան – Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի և Գորիսի Յ.Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
- Ժիրայր Միրումյան – ԳՊՀ-ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի պատմության դասախոս,
- Մարիամ Գզիրանց – ԳՊՀ-ի «Պատմություն» ՄԿԾ-ի բակալավրի ուսանող- շրջանավարտ
«Պատմություն» (մագիստրատուրա)
- Նորայր Եսայան – «Հարժիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն
- Տիգրան Սարգսյան – ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
- Մալիկ Թելունց – ԳՊՀ-ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ
- Աստղիկ Լալաբեկյան – ԳՊՀ-ի «Պատմություն» ՄԿԾ-ի մագիստրատուրայի ուսանող- շրջանավարտ
«Անգլերեն և գրականություն» (մագիստրատուրա)
- Գայանե Ապրեսյան – Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ
- Կարինե Սարգսյան – ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի դասախոս, ՎՊՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս
- Գայանե Օհանյան – ԳՊՀ-ի օտար լեզուների ամբիոնի դասախոս, «ԳՕ կրթօջախ» կրթական հիմնադրամի տնօրեն
- Էմիլիա Աբրահամյան – ԳՊՀ-ի «Անգլերեն և գրականություն» ՄԿԾ-ի (բակալավր) ուսանող-շրջանավարտ
«Իրավագիտություն» (բակալավր)
- Էդգար Մանուչարյան – Եվրասիա միջազգային համալսարանի քոլեջի և Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի դասախոս, «Հովսեփյան» իրավաբանական ընկերության իրավաբան
- Հասմիկ Խաչատրյան – ԳՊՀ-ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս
- Արտյոմ Մեսրոպյան – ԳՊՀ-ի «Իրավագիտություն» ՄԿԾ-ի (մագիստրատուրա) ուսանող-շրջանավարտ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ
«Իրավագիտություն» (մագիստրատուրա)
- Լիլիթ Ֆանարջյան – «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ
- Արկադի Հովհաննիսյան – ԳՊՀ-ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, ԳՊՀ ռեկտորի խորհրդական, «ԳԱՀ փարթներս» ընկերության գլխավոր իրավախորհրդատու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ
- Վաչե Բաղդասարյան – ԳՊՀ-ի «Իրավագիտություն» ՄԿԾ-ի (մագիստրատուրա) ուսանող-շրջանավարտ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի Սյունիքի մասնաճյուղի ղեկավար, իրավաբան
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» (բակալավր)
- Արուս Դոլունց – Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարրական դասարանների դասվար
- Նելի Բաղդագյուլյան – ԳՊՀ-ի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս
- Մարգարիտա Բեգլարյան – ԳՊՀ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» (մագիստրատուրա) ՄԿԾ-ի ուսանող
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» (մագիստրատուրա)
- Արուս Դոլունց – Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տարրական դասարանների դասվար
- Նելլի Բաղդագյուլյան – ԳՊՀ-ի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դասախոս
- Մարգարիտա Բեգլարյան – ԳՊՀ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» (մագիստրատուրա) ՄԿԾ-ի ուսանող
«Կրթության կառավարում» (մագիստրատուրա)
- Նվեր Պողոսյան- Հարթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն
- Նազելի Հախվերդյան – ԳՊՀ-ի ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ.
- Արմինե Վարդանյան – ԳՊՀ-ի «Կրթության կառավարում» (մագիստրատուրա) ՄԿԾ-ի ուսանող-շրջանավարտ
«Կառավարում (ըստ ոլորտի)» (բակալավր)
- Արշակ Օհանյան – «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի վարչական բաժնի ղեկավար
- Ռոբերտ Մակարյան – Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, ԳՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
- Լաուրա Արզումանյան – «Կառավարում (ըստ ոլորտի)» ուսանող-շրջանավարտ
«Ձեռնարկությունների տնտեսագիտություն» (մագիստրատուրա)
- Հովհաննես Սարգսյան – «ՖԻՆՔԱ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի «Գորիս» մասնաճյուղի ղեկավար
- Մարգարիտա Առուստամյան – ԳՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
- Մարիա Հախվերդյան – ԳՊՀ-ի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն» ՄԿԾ-ի (մագիստրատուրա) 1-ին կուրսի ուսանող, Երևանի «Հայբուսակ» համալսարանի հետազոտությունների ռեսուրս կենտրոնի մասնագետ
«Կենսաբանություն» (մագիստրատուրա)
- Արմենուհի Բակունց – Վերիշենի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ
- Հասմիկ Սաֆարյան– ԳՊՀ-ի կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դոցենտ, կ.գ.թ.
- Շահանե Հովսեփյան– ԳՊՀ «Կենսաբանություն» մագիստրոսի ՄԿԾ-ի ուսանողուհի
«Քիմիա» (բակալավր)
- Նոննա Ճաղարյան – Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ
- Անի Գալստյան – ԳՊՀ-ի կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դասախոս
- Էլեն Գրիգորյան – ԳՊՀ «Քիմիա» ՄԿԾ-ի բակալավրի կրթական ծրագրի ուսանող
«Քիմիա» (մագիստրատուրա)
- Արփինե Թումանյան – Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի Քիմիայի ուսուցչուհի
- Սյուզաննա Հայրապետյան – ԳՊՀ-ի կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դոցենտ, ք.գ.թ.
- Մարիամ Մալինցյան– ԳՊՀ «Քիմիա» ՄԿԾ-ի մագիստրոսի կրթական ծրագրի ուսանողուհի
«Դեղագործական քիմիա» (բակալավր)
- Սոնա Թամրազովա – «Սոնա Թամրազովա» ԱՁ-ի տնօրեն
- Սյուզաննա Հայրապետյան – ԳՊՀ-ի կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դոցենտ, ք.գ.թ
- Ինեսա Խաչատրյան – ԳՊՀ «Քիմիա» ՄԿԾ-ի մագիստրոսի կրթական ծրագրի ուսանողուհի
«Էլեկտրոնիկա» (բակալավր)
- Արմեն Տատինցյան – «Գորիսի Գամմա» ԲԲԸ-ի գլխավոր ճարտարագետ
- Օֆիկ Համբարձումյան – ԳՊՀ-ի կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի դասախոս
- Արեգ Շալունց – ԳՊՀ «Քիմիա» ՄԿԾ-ի մագիստրոսի կրթական ծրագրի ուսանող












