ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը։
Համաժողովին Գորիսի պետական համալսարանից ներկա է եղել արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը։
Համաժողովի ընթացքում ներկայացվել են 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։
Միջոցառման նպատակն է հանրայնացնել Հայաստանի մասնակցությամբ իրականացվող «Էրազմուս+» նոր նախագծերից ակնկալվող արդյունքները և համագործակցության նոր հնարավորությունները, ներկայացնել դրանց բովանդակային ուղղությունները և խթանել տարբեր ոլորտների դերակատարների միջև համագործակցությունը։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/24






