ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Մարտի 31-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Կամավորության սկզբունքները» և «Կամավորության մասին ՀՀ օրենքը» թեմաներով։

Հանդիպումն իրականացվեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «STRIVE» ծրագրի շրջանակում՝ «Պրոդեֆորմ» հարթակի և «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Բանախոսը՝ Ներսես Խառատյանը, ներկայացրեց կամավորության գաղափարը, դրա նպատակը և շարժառիթները՝ ընդգծելով, թե ինչպես է կամավորական գործունեությունը նպաստում անհատի մասնագիտական զարգացմանը։ Մասնակիցները ծանոթացան կամավորության սկզբունքներին և իրավական հիմքերին, որոնք գործում են Հայաստանում, ինչպես նաև քննարկեցին «Կամավորության մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները։

Հատուկ ուշադրություն դարձվեց կամավորության տեսակներին, կամավոր աշխատանքի մասին պայմանագրին, կամավորի իրավունքներին և պարտականություններին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կամավորական փորձի կիրառման հնարավորություններին, կամավորական ծրագրերին և դրանցում ներգրավվելու ուղիներին։

Հանդիպում-քննարկումն ամփոփվեց ակտիվ հարց ու պատասխանով:

Facebook Comments