ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 2-ին Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մանե Արջունցի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում առաջին կուրսեցիների հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր առաջին կուրսեցիներին ծանոթացնելՈւսանողական գիտական ընկերության գործունեությանը, առաջիկա ծրագրերին, աշխատանքային ուղղություններին ու առաջնահերթություններին։ Ընդգծվեց, որ ՈւԳԸ-ն հանդիսանում է այն կառույցը, որտեղ ուսանողները կարող են զարգացնել իրենց գիտական հետաքրքրությունները, մասնակցել հետազոտական ծրագրերի, գիտաժողովների՝ դրանով իսկ ապահովելով մասնագիտական աճ և ինքնադրսևորման նոր հնարավորություններ։ Նաև ներկայացվեց, թե ինչպես կարող են դառնալ ՈւԳԸ անդամ, մասնակցել ընկերության նախաձեռնություններին և օգտվել ստեղծված գիտահետազոտական հնարավորություններից։

Միաժամանակ ուսանողները ստացան համառոտ տեղեկություններ համալսարանի պատմության, ֆակուլտետների, ստորաբաժանումների, ուսանողական կառույցների, իրենց իրավունքների և պարտականությունների մասին։

Հանդիպումն ընթացավ երկխոսության ձևաչափով․ ուսանողները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը և անմիջապես քննարկելու ՈւԳԸ-ի առաջարկած հնարավորությունները։

Facebook Comments