ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Ավանդույթի համաձայն՝ այսօր Գորիսի պետական համալսարանում ռեկտոր Տիգրան Վանդունցի գլխավորությամբ կայացավ տեղեկատվական հանդիպում առաջին կուրսեցիների հետ: Հանդիպման նպատակն էր լսել ուսանողներին հուզող հարցերը, վերհանել ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրները:
Հանդիպումն ընթացավ երկխոսության ձևաչափով․ ուսանողները հնարավորություն ունեցան զրուցելու Ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի, Ուսումնագիտական գործընթացի կառավարման, Որակի գնահատման և ապահովման, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժինների ներկայացուցիչների հետ:
Facebook Comments








