ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Այսօր Գորիսի պետական համալսարանում կայացավ վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկայի կազմակերպման և իրականացման հարցերին նվիրված տեղեկատվական հանդիպում երրորդ կուրսերի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացը, իրազեկել դրա բովանդակային առանձնահատկություններին, ծանոթացնել պրակտիկայի օրագրերի կառուցվածքին, լրացման կարգին, ինչպես նաև պրակտիկանտների իրավունքներին և պարտականություններին։

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Սյուզաննա Հայրապետյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ուսանողներին նախապատրաստել մանկավարժական պրակտիկային և հստակեցնել դրա կազմակերպման հետ կապված կարևոր հարցերը։ Նա անդրադարձավ դպրոցում ուսանողի վարքականոնին՝ հորդորելով ուսանողներին դպրոց մուտք գործել ուսուցչին բնորոշ պատասխանատվությամբ և գիտակցությամբ, ինչպես նաև ներկայացրեց պրակտիկայի անցկացման վայրերը՝ ըստ մասնագիտական կրթական ծրագրերի:

Հանդիպման ընթացքում ուսանողների հետ քննարկվեցին նաև պրակտիկայի վերահսկողության և արդյունքերի ամփոփման հետ կապված հարցերը, պրակտիկայի ղեկավարների հետ աշխատանքի առանձնահատկությունները:

 

Facebook Comments