ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնը մայիսի 30-ին` ժամը 14:00-ին, կազմակերպում է «Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը դպրոցում. կրթական բարեփոխումների ազդեցությունը և կիրառական մոտեցումներ» թեմայով գիտամեթոդական սեմինար-քննարկում, որի նպատակն է նպաստել կրթության որակի բարելավմանը: Սեմինարի ընթացքում նախատեսվում է ներկայացնել կրթական նոր չափորոշիչներով հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության  հետ կապված փոփոխությունները, կատարել գործող դասագրքերում ընդգրկված թեմաների խորքային վերլուծություն, գործնական առաջադրանքներ և քննարկում:

Հանդիպմանը կարող են մասնակցել մաթեմատիկայի ուսուցիչները, ավագ դպրոցների աշակերտներն ու մաթեմատիկայով հետաքրքրված անձինք:

Սեմինար-քննարկումը կվարեն ՀՊՄՀ մաթեմատիկայի և նրա դասավանդման ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վարազդատ Վարդազարյանը և ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչի ժ/պ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշ Դավթյանը:

Facebook Comments