ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի մանկավարժներ,
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Դարեր շարունակ ուսուցիչը, հավատարիմ իր կոչմանը, մեծ նվիրումով, սիրով և անձնուրացությամբ իրականացրել է իր կարևորագույն առաքելությունը։ Հայ ուսուցիչը եղել է լուսավորության կրողը, ազգային ինքնության պահապանը և հայեցի դաստիարակության ջատագովը։
Այսօր շնորհակալությամբ արժևորում ենք նրանց, ովքեր ընտրել են ամենաբարդ, բայց նաև ամենաազնիվ ճանապարհը՝ գիտելիք ու լույս տարածելու ճանապարհը։ Այդ ճանապարհը նշանակում է ստանձնել ազգի ապագան կերտելու մեծագույն պատասխանատվությունը։ Ասում են՝ լավ ուսուցչի ազդեցությունը երբեք չի ջնջվում աշակերտի հիշողությունից․ այն դառնում է կյանքի ուղեցույց, ձևավորում է անհատականությունը և նպաստում արժեքների ամրապնդմանը։
Սիրելի ուսուցիչներ, թող Ձեր ուսուցչական ուղին միշտ լցված լինի սիրով, երախտագիտությամբ և սերունդների արժանավայել գնահատանքով։ Թող Ձեր սերմանած լույսը երբեք չմարի, իսկ Ձեր աշակերտների հաջողությունները դառնան Ձեր աշխատանքի լավագույն վկայությունը։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հոգու խաղաղություն և անսպառ ոգեշնչում՝ շարունակելու Ձեր լուսավոր առաքելությունը։
ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑ
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր
