ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ (ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ, ԲԱԺԻՆ 2֊12)

Հարգելի ՏՆՕՐԵՆ,

Գորիսի պետական համալսարանը ս.թ. սեպտեմբերի 9-ից 13-ը իրականացնում է ուսուցիչների պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը՝ 2-րդից 12-րդ բաժինների գծով: Վերապատրաստումներն իրականացվելու են վերապատրաստման երկրորդ մակարդակի համար՝ առկա, հեռավար, համակցված ձևաչափերով:
Պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու համար դպրոցի տնօրենը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է վերապատրաստման ենթակա ուսուցիչների տվյալները՝ համաձայն ձևաչափի (կցվում է): Վերապատրաստման կարող են ներկայացվել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները: Ուսուցչի կողմից Գորիսի պետական համալսարանի ռեկտորին դիմում ներկայացնել անհրաժեշտ չէ:
Ուսուցիչների ցանկությամբ դասընթացների կազմակերպման ժամանակացույցը կարող է համաձայնեցվել: Դասընթացների մեկնարկի և ժամանակացույցի մասին կհայտարարվի դպրոցների հայտագրումներից հետո: Դասընթացների կազմակերպման ավարտ է համարվում ս.թ. հոկտեմբերի 31-ը:
Դասընթացները վարելու են Գորիսի պետական համալսարանի փորձառու աշխատակիցներ, հրավիրված փորձագետներ:
Գորիսի պետական համալսարանը վերապատրաստվողների գիտելիքների գնահատում չի կարող իրականացնել: Գնահատումն իրականացվելու է այդ նպատակով նախարարության կողմից ընտրված կազմակերպության կողմից՝ թեստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ 077-33-76-90 (Շարունակական կրթության և կարիերայի զարգացման
բաժնի վարիչ Ա.Դինունց)
E-mail` arpinedinuntsas@gmail.com
Fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 3-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտ – 2024

Facebook Comments