ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

Սիրելի՛ ուսանողներ,
Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է ուսանողական հանրապետական առցանց գիտաժողով, որը տեղի կունենա 2025թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին:
Գիտաժողովն անցկացվելու է բնական և հասարակական գիտությունների մասնագիտական բաժանմունքներում։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 25-ը լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը հետևյալ հղումով՝ https://publications.gsu.am/confernece/:
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև զեկուցման ամփոփագիրը (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Զեկուցման ամբողջական տարբերակը, ինչպես նաև համապատասխան ամբիոնի երաշխավորությունը կամ գիտական ղեկավարի կարծիքն անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստին (հասցեն՝ sssgsu@mail.ru)՝ նշելով հեղինակի (համահեղինակներ) անուն, ազգանունը, կրթական հաստատության կամ գիտահետազոտական ինստիտուտի ամբողջական անվանումը: Տպագրության երաշխավորված զեկուցումները տեղ կգտնեն Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում՝ էլեկտրոնային տարբերակով:
Գիտաժողովին միանալու հղումն է՝ https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success:
Գիտաժողովի հոդվածների ներկայացման կարգը
- Զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, համակարգչային շարվածքով՝ B5 չափի տպագրական թղթի վրա, ‹‹GHEA Grapalat›› տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ:
- Վերևում նշել վերնագիրը՝ 10,5 տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), կողմնորոշումը՝ կենտրոն:
- Վերնագրից մեկ տող ներքև՝ աջ անկյունում (10,5 տառաչափով), նշել հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), բարձրագույն ուսումնական (գիտահետազոտական) հաստատության անվանումը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը, գիտական ղեկավարի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը:
- Մեկ տող ներքև՝ 10,5 pt տառաչափով, տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:
- Մեկ տող բաց թողնելով՝ 10 pt տառաչափով, հոդվածի լեզվով, շեղատառ (italic) և թավ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է ներկայացվեն ուսումնասիրության առարկան, նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակ(ներ)ի հիմնական եզրահանգումներն ու առաջարկությունները:
- Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր․» և նշել 5-6 բանալի բառեր:
- Բաց թողնելով երկու տող՝ շարադրել զեկուցումը, նշելով համապատասխան հղումները։ Մեջբերումներն անհրաժեշտ է կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
Զեկուցման վերջում ներկայացվում է օգտագործված գրականության ցանկը:
- Լատիներեն և հայերեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով:
- Աղյուսակները և գծագրերը (համարակալված և վերնագրված) անհրաժեշտ է ներկայացնել նկարի տեսքով՝ 10 տառաչափով:
- Օգտագործված գրականության ցանկից հետո զեկուցման բնագիր լեզվից տարբեր երկու լեզուներով շարադրել զեկուցման վերնագիրը (մեծատառերով, թավ, կողմնորոշումը՝ կենտրոն), մեկ տող ներքև՝ հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), բարձրագույն ուսումնական (գիտահետազոտական) հաստատությունը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը, գիտական ղեկավարի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը։ Մեկ տող բաց թողնելուց հետո շարադրել ամփոփագիրը, բանալի բառերը:
- Զեկուցման հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել բարձրագույն ուսումնական (գիտահետազոտական) հաստատության համապատասխան ամբիոնի երաշխավորությունը կամ գիտական ղեկավարի կարծիքը:
- Զեկուցումները, երաշխավորություններն ու կարծիքներն ընդունվում են ԳՊՀ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝sssgsu@mail.ru
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Գավառի պետական համալսարանի ՈՒԳԸ նախագահ՝ Մերի Փուրթոյան
Էլեկտրոնային փոստի հասցե՝ sssgsu@mail.ru
Հեռախոսահամարներ՝ 099-533-303, 060-46-12-99, 060-46-03-02: