ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր ԳՊՀ-ում տեղի ունեցավ ուսանողական գիտական նստաշրջան, որը նախաձեռնել էր  Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնը: Ողջույնի խոսքով հանդես եկան ԳՊՀ ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ Լ. Ներսիսյանը, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մհեր Քումունցը՝ մասնակիցներին մաղթելով բովանդակալից ելույթներ, արդյունավետ աշխատանք, ինչպես նաև կարևորելով գիտական նստաշրջանների նշանակությունը բուհի կրթագիտական կյանքի զարգացման և ակտիվացման գործում:

Գիտական զեկուցումներով հանդես եկան Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 17 ուսանողներ՝ ներկայացնելով հետաքրքիր զեկուցումներ:

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ`Ուսանողական գիտական նստաշրջան-ծրագիր

 

Facebook Comments