ՈԱԱԿ-Ը ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՑԱՆՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է Հոդված 26 Ուսապարկին (https://backpack.ucdavis.edu/hy?language=hy ) նվիրված առցանց տեղեկատվական հանդիպում, որը տեղի կունենա փետրվարի 11-ին՝ ժամը 19:00-ին, Zoom հարթակում։
Հոդված 26 Ուսապարկն ակադեմիական շարժունակությունը խթանելու համար նախատեսված անվճար թվային գործիք է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին պլանավորել և կառուցել իրենց բարձրագույն կրթության և մասնագիտական վերապատրաստման ուղիները։
Իր հիմքում ունենալով ուսանողների մասնագիտական ողջ հետագիծը և ներառելով կրթության ու վերապատրաստումների բոլոր փուլերը՝ Ուսապարկը հնարավորություն է տալիս ապահով պահելու իրենց կրթական ու աշխատանքային պատմությունը, ինչպես նաև կիսվելու մասնագիտական ձեռքբերումներով համալսարանների, կրթաթոշակային գործակալությունների և գործատուների հետ։ Այն ապահովում է թվային անվտանգ միջավայր և ստեղծում շարժունության ու համագործակցության հնարավորություններ ուսանողների և շրջանավարտների համար։
Փետրվարի 11-ին նախատեսված հանդիպման ընթացքում կներկայացվեն գործիքի հիմնական առանձնահատկություններն ու հնարավորությունները։
Հանդիպման լեզուն անգլերենն է, սակայն ուսանողները կարող են համակարգից օգտվել նաև հայերենով։
Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/cGpyjmmFKsqysF6Y8:
Տեղեկատվական հանդիպմանը կարող եք միանալ հետևյալ հղումով՝ http://bit.ly/4hA5Kf5: