ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ և գործընկերներ

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։

Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուր տարի մեզ վերադարձնում է մի պարզ, բայց կարևոր գիտակցման՝ կրթության նկատմամբ մեր վերաբերմունքից է մեծապես կախված այն հասարակության վաղվա օրը, որում մենք ապրելու ենք։

Ժամանակակից աշխարհի արագ փոփոխություններն ու գիտության և տեխնոլոգիաների զարգացումը մեզ պարտավորեցնում են կրթական գործընթացը մշտապես համահունչ դարձնել ժամանակի պահանջներին, վերանայել մոտեցումները և ձգտել ավելի բարձր արդյունքների։

ԳՊՀ-ի համար կրթության որակը ոչ միայն առաջնահերթություն է, այլև առաքելություն և պատասխանատվություն։ Մենք պետք է շարունակաբար բարձրացնենք կրթության նշաձողը, զարգացնենք գիտահետազոտական և միջազգային համագործակցությունը, խթանենք նորարարությունն ու ստեղծագործական միտքը և համալսարանական միջավայրն ավելի բաց ու նախաձեռնող դարձնենք։

Սիրելի՛ ուսանողներ, եղե՛ք նախաձեռնող, հետաքրքրասեր և համարձակ։ Օգտվե՛ք համալսարանի ընձեռած հնարավորություններից, հետազոտե՛ք, ստեղծե՛ք և ձեր գիտելիքը վերածե՛ք կարողության, մասնագիտական հաջողության և հանրօգուտ աշխատանքի։

Նոր ուսումնական տարում մեր նպատակը ոչ միայն ձեռքբերումները պահպանելն է, այլև նոր հնարավորություններ ստեղծելը, նոր արդյունքներ արձանագրելը և ԳՊՀ-ի ու Սյունիքի կրթական, գիտական ու մշակութային կյանքի զարգացմանը նոր լիցք հաղորդելը։

Թող 2026-2027 ուսումնական տարին լինի նոր գաղափարների, համարձակ նախաձեռնությունների, արդյունավետ համագործակցության և կարևոր ձեռքբերումների տարի։

Բարի՛, հաստատակա՛մ ու արժանապատի՛վ երթ բոլորիս:

ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑ

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր

Facebook Comments