ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ
Ս. թ. նոյեմբերի 5-ին և 6-ին ԳՊՀ ներկայացուցիչներն այցելել են Հարթաշենի, Խնձորեսկի, Քարաշենի, Ակների, Վերիշենի, Քարահունջի միջնակարգ դպրոցներ:
Այցելությունների հիմնական նպատակն է ավարտական դասարանների աշակերտներին ներկայացնել կրթական հնարավորությունները, ապագա մասնագիտության ընտրության կարևորությունը՝ հաշվի առնելով ներկայիս աշխատաշուկայի պահանջները։
Այցերի ընթացքում բուհի ներկայացուցիչները ներկայացրին ընդունելության կարգն ու գործընթացը, ընդունելության հիմնական ու լրացուցիչ փուլերի առանձնահատկությունները, համալսարանում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, վարձավճարները, ինչպես նաև ուսանողների համար նախատեսված կրթաթոշակային ծրագրերն ու զեղչերը։ Աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու բուհի կողմից առաջարկվող մասնագիտական պրակտիկաներին, որոնք կարևոր դեր ունեն ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման և կարիերայի կայացման հարցում։
Ներկայացրին միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ Erasmus+ շարժունության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին մասնակցել կրթական փոխանակման ծրագրերի և սովորել արտերկրում:
Մասնագիտական կողմնորոշման այցերի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և նրանց ուղղորդել Գորիսի պետական համալսարան: