ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է «Երիտասարդ գիտնականների դերը  գիտական նորարարություններում» խորագրով ներբուհական ուսանողական գիտաժողով, որը տեղի կունենա ս. թ. մարտի 21-ին:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով․

  • Պատմություն
  • Լեզվաբանություն
  • Գրականագիտություն
  • Օտար լեզու և գրականություն
  • Հոգեբանություն
  • Մանկավարժություն
  • Իրավագիտություն
  • Կենսաբանություն
  • Քիմիա
  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա
  • Տնտեսագիտություն
  • Արվեստագիտություն

Գիտաժողովի մասնակցության ձևաչափ՝ առկա:

Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի մարտի 10-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը (https://bit.ly/3CxZpBS), իսկ գիտական հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ gorissu.sss@gmail.com։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Գորիսի պետական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Մանե Արջունցի հետ (հեռ՝ 077-99-57-32, էլ հասցե՝ archuncm@gmail.com

Կից ներկայացվում է գիտաժողովի հոդվածների ներկայացման կարգը:

Ուսանողական գիտաժողովի տեղեկատվական թերթիկ

Facebook Comments