ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՊՀ-ՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ներբուհական ուսանողական գիտաժողով՝ «Երիտասարդ գիտնականների դերը գիտական նորարարություններում» խորագրով:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, ՈՒԳԸ նախագահ Մանե Արջունցը, բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Լուսինե Ներսիսյանը:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը կարևորեց ուսանողների ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում՝ նշելով, որ գիտաժողովները բուհի կրթագիտական կյանքի կարևոր մասն են կազմում։ Նա շնորհավորեց Ուսանողական գիտական ընկերությանը և մասնակիցներին՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն ուսանողների գիտական զարգացման ու մասնագիտական աճի համար։

ՈՒԳԸ նախագահ Մանե Արջունցը ընդգծեց ուսանողների մասնակցության կարևորությունը գիտական հետազոտություններում՝ նշելով, որ այս գիտաժողովը կարող է սկիզբ լինել համալսարանում գիտական ակտիվ կյանքի ձևավորման համար։

Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ ներբուհական գիտաժողովը հետագայում կվերածվի հանրապետական ու միջազգային մակարդակի գիտական նստաշրջանի։

Գիտական զեկուցումներով հանդես եկան Հումանիտար, բնագիտական և ինժեներատնտեսագիտական  մասնագիտությունների ֆակուլտետների 15 ուսանողներ՝ ներկայացնելով հետաքրքիր զեկուցումներ:

Ուսանողական գիտաժողովին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ`Ներբո

ւհական գիտաժողովի ծրագիր

Facebook Comments