ՄՐՑՈՒՅԹ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԳՊՀ հարգելի՛ ուսանողներ

Գորիսի պետական համալսարանի և Օվերն-Ռոն-Ալպ–Սյունիք մարզերի քույր քաղաքների ցանցի միջև համագործակցության շրջանակում ԳՊՀ-ից երկու ուսանողի (2026 թվականին) հնարավորություն կտրվի մասնագիտական պրակտիկան անցկացնելու Ֆրանսիայի տարբեր կազմակերպություններում:

Ծրագիրը ուսանողներին տրամադրում է.

  • ֆրանսիական կազմակերպություններում կամ պետական կառույցներում պրակտիկայի վայրերի հստակեցում,
  • օդանավի տոմսի, վիզայի ստացման և տեղական հասարակական տրանսպորտի ծախսերի հոգում,
  • բնակարանի ապահովում,
  • 500 եվրո հատուցում՝ չվճարվող պրակտիկաների դեպքում։

Մրցույթին  կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք կունենան.

  • ֆրանսերենի՝ առնվազն B1 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ (հավաստագրված DELF քննությամբ),
  • պատրաստակամություն՝ պրակտիկայից հետո կամավորական աշխատանք կատարելու՝ ի շահ Գորիս համայնքի և Սյունիքի մարզի զարգացման՝ մասնակցելով Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված ծրագրերին:

 

CONCOURS : POUR EFFECTUER UN STAGE PROFESSIONNEL EN FRANCE

Chers étudiants,

Dans le cadre de la coopération entre l’Université d’État de Goris et le Réseau de jumelage des villes de la Région Auvergnes-Rhône-Alpes et du Syunik, deux étudiants de l’Université d’État de Goris auront l’opportunité d’effectuer un stage professionnel au sein de différentes organisations en France en 2026.

Le programme offre aux étudiants :

  • La sélection d’un lieu de stage dans des entreprises ou administrations publiques françaises,
  • La prise en charge des frais de billet d’avion, de visa et de transport local,
  • Un hébergement assuré,
  • Une indemnité de 500 euros pour les stages non rémunérés.

Peuvent participer au concours les étudiants qui :

  • Possèdent un certificat attestant d’un niveau de français au moins B1 (certifié par l’examen DELF),
  • Sont prêts à effectuer un travail bénévole au bénéfice de la communauté de Goris et du développement de la région du Syunik après leur stage en intégration des programmes collaboratifs sous la coordination de la Préfecture du Syunik.
Facebook Comments