ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

Գորիսի պետական համալսարանի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ-ից մեկ վարչական աշխատակցի հնարավորություն կտրվի մեկնելու Գրանադայի համալսարան և տեղում 5 աշխատանքային օր մասնակցելու վերապատրաստման դասընթացի, որը կանցկացվի 2026 թվականի ապրիլի 20-ից 24-ը։

Շարժունությամբ հետաքրքրված ԳՊՀ աշխատակիցները պետք է մինչև ս. թ. սեպտեմբերի 15-ը nairasaf66@gmail.com հասցեին ուղարկեն նամակ` հայտնելով վերապատրաստմանը մասնակցելու ցանկություն և ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

  • անգլերենի՝ առնվազն B1 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
  • մոտիվացիոն նամակ,
  • տեղեկանք՝ ԳՊՀ աշխատակից լինելու վերաբերյալ,
  • ինքնակենսագրություն (CV):

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ԳՊՀ ԱԿՀԼ բաժին կամ գրել international.office@gorsu.am   էլ.հասցեին ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով ttps://internacional.ugr.es/staff/staff-training-week:

Facebook Comments