ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հրավիրում է մասնակցելու «Կրթությունը և հետազոտությունը․ նոր հորիզոններ» խորագրով միջազգային ուսանողական գիտաժողովին, որը կկայանա 2025թ. դեկտեմբերի 4-5-ին։
Միջազգային գիտաժողովը կհամախմբի Հայաստանի և այլ երկրների բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին՝ իրենց գիտական հետազոտության արդյունքները ակադեմիական լսարանին ներկայացնելու, ինչպես նաև գիտական աշխատանք կատարելու հմտությունները կատարելագործելու, կապեր հաստատելու համար ազգային և միջազգային հեղինակավոր բուհերի ուսանողների հետ։
Ներկայացվող զեկուցումների թեմատիկ ուղղություններն են՝
- Լեզվաբանություն
- Հայ և համաշխարհային գրականություն
- Հայ և համաշխարհային պատմություն
- Լրագրություն
- Համաշխարհային մշակույթ
- Մանկավարժություն և հոգեբանություն
- Քաղաքագիտություն
- Փիլիսոփայություն
- Զբոսաշրջություն
- Կառավարում
Բոլոր զեկուցողները ստանալու են միջազգային գիտաժողովի մասնակցության հավաստագիր:
Գիտաժողովին մասնակցելու համար` https://brusov.am/website/documentation/files/45c05d41.pdf
Զեկուցման տեխնիկական պահանջները՝ https://brusov.am/website/documentation/files/05f24067.pdf
