ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2025թ. հոկտեմբերի 24-ին  կազմակերպում է «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն) և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Գիտություններ Երկրի մասին և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Տեխնիկական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Պատմական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Բանասիրական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Մանկավարժական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Հոգեբանական գիտություններ
  • Արվեստագիտություն և նրա դասավանդման մեթոդիկա

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովի անցկացման ձևերն են՝ առկա և հեռավար:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • մինչև 2025թ. սեպտեմբերի 15-ը առցանց համակարգով (https://shsu.am/online-registration/)  լրացնել մասնակցության հայտը՝ պարտադիր կցելով զեկուցմանը համապատասխան հոդվածը՝ ըստ ներկայացվող չափորոշիչների: Ներկայացված հոդվածներից տեխնիկական ստուգման փուլն անցածները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, ինչի մասին հեղինակները կիրազեկվեն հոդվածները ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գիտաժողովի ընթացքում զեկուցված և գրախոսման արդյունքում դրական կարծիքի արժանացած հոդվածները տպագրվելու են ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ընդունելի հրատարակությունների ցուցակում ընդգրկված ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրում: Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված հոդվածները չեն դիտարկվի:
  • մինչև 2025թ. հոկտեմբերի 1-ը sush.science2023@gmail.com էլեկտրոնային հասցեին ցանկալի է ուղարկել զեկուցումներին համապատասխան ցուցադրույթները (Pdf կամ Power Point ձևաչափով), որոնց ներկայացման համար զեկուցողին կտրվի մինչև 15 րոպե ժամանակ:

Հոդվածի պատրաստման չափորոշիչներ

Facebook Comments