ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Սկզբնական կրթության արդի մարտահրավերները և հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 7-ին:
Գիտաժողովի նպատակն է քննարկել սկզբնական կրթության արդի մարտահրավերները, առաջադրել նորարարական լուծումներ՝ նպաստելով նախադպրոցական և տարրական կրթության ոլորտների բարելավմանը:

Գիտաժողովի ուղղությունները.

  1. Սկզբնական կրթության այլընտրանքային և նորարարական մոտեցումներ. հետազոտությունների արդյունքների վերլուծություն:
  2. Ուսուցման և դաստիարակության ժամանակակից մեթոդների կիրառումը ՆՈՒՀ-ում և տարրական դպրոցում:
  3. Արհեստական բանականության և մեդիատեխնոլոգիաների կիրառումը, մեդիակրթությունը ՆՈՒՀ-ում և տարրական դպրոցում։
  4. Ներառական կրթության կազմակերպումը ՆՈւՀ-ում և տարրական դպրոցում։

 Գիտաժողովի անցկացման պայմանները

Գիտաժողովին մասնակցելու հայտերը ներկայացնել մինչև 2025թ.հուլիսի 30-ը` հետևյալ հղմամբ՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScADvo-KJyEkvimN4TWie16rW98pPCsAibuE9Byxnr_1Vv-6A/viewform?usp=header

Հոդվածները ներկայացնել մինչև սեպտեմբերի 10-ը՝ հավելված 1-ում նշված պահանջներին համապատասխան։

Գերադասելի են ուսանող–դասախոս համահեղինակությամբ հոդվածներն ու զեկույցները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներ են անգլերենն ու ռուսերենը: Ընտրված լավագույն զեկույցները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում՝ տեսաձայնագրության միջոցով, իսկ ներկայացված բոլոր նյութերը գրախոսումից և հրատարակության երաշխավորումից հետո կտպագրվեն առանձին ժողովածուով՝ էլեկտրոնային տարբերակով:

Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել maramiraghyan80@gmail.com էլ. փոստին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել գիտաժողովի կազմակերպիչների հետ՝ նշված էլեկտրոնային հասցեով:

Հոդվածներին ներկայացվող պահանջները

Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 5 տպագիր էջը:
Ձևաչափ-ը՝ MS World նիշք (file), թղթի չափը՝ А4, լուսանցքները` 2 սմ բոլոր կողմերից, ձևակերպում՝  Times New Roman:

 Հոդվածի վերնագիրը գրվում է մեջտեղում՝ մեծատառերով և թավ, հաջորդ տողում` աջ հավասարումով հեղինակ(ներ)ի անուն(ներ)-ազգանուն(ներ)ը, հաջորդ տողում` կազմակերպության ամբողջական անվանումը, էլեկտրոնային հասցեն։

Մեկ տող բացատից հետո` հոդվածի ամփոփումը՝ մինչև 150 բառ, ներքևում բանալի բառերը՝ 5-7 բառ, ապա հոդվածի ամբողջական տեքստը։ Հաջորդիվ՝ գրականության ցանկը (3-7 անուն)՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ վերնագրով:

Գրականության ցանկում ներկայացված աղբյուրները պետք է հղումներ ունենան հոդվածի տեքստում՝ ուղիղ փակագծերում, օրինակ՝ [8, էջ 16]։

Գրականության ցանկից հետո ներկայացնել ամփոփումն օտար լեզվով (անգլերեն կամ ռուսերեն)՝ մինչև 150 բառ։

Տեղեկատվական նամակ

Facebook Comments