ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «CASAKEY» 2025 ԲԻԶՆԵՍ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Սիրելի΄ ուսանողներ,
Այս տարի բիզնես խնդիրների լուծման «CaseKey» մրցույթը կանցկացվի 5-րդ անգամ, և սա ձեր հնարավորությունն է ցուցադրելու ռազմավարական մտածողություն, կրեատիվություն և թիմային աշխատանքի հմտություններ:
Հայտերը բաց են մինչև մարտի 31-ը՝ անհատների, թիմերի և բիզնես քոուչերի համար:
Մրցույթը նախատեսված է 17-24 տարեկան ուսանողների, նորավարտների ու երիտասարդ մասնագետների համար, որոնք ցանկանում են դառնալ հայկական բիզնես միջավայրի մի մասը՝ անկախ փորձից կամ մասնագիտացումից: Այս տարի մրցույթի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել տեղական և միջազգային հեղինակավոր էքսպերտների կողմից մշակված կրթական ծրագրին։
Եթե ունեք ձևավորած թիմ և ցանկանում եք համալսարանը ներկայացնել այդ թիմով, անհրաժեշտ է լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://casekey.org :
Բաց մի թողեք ինքներդ ձեր հմտությունները փորձարկելու և
իրական բիզնեսի իրական խնդիրները լուծելու հնարավորությունը:
Նախորդ տարիներին ծրագիրը ստացել է ավելի քան 3500 հայտ, և մրցույթին մասնակցել է ավելի քան 700 ուսանող: Նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, որոնք մեկնել են ԱՄՆ և Եվրոպա՝ մասնակցելու միջազգային բիզնես խնդիրների լուծման լավագույն մրցույթներին։
2026 թվականի հնարավորությունը կարող է լինել քոնը:
Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://join.nationinaction.com/jobs :