«ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն» թեմայով դասընթաց, որը վարեց մեդիա հետազոտող, PFP ամերիկյան ծրագրի շրջանավարտ և ԻՆԵԴՆԵԹ կազմակերպության համահիմնադիր Հարություն Ծատրյանը։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել մեդիագրագիտության կարևորությունը, ինչպես նաև սովորեցնել այն գործիքներն ու հնարները, որոնք կօգնեն համեմատել և տարբերակել կեղծ և հավաստի լուրերը՝ միաժամանակ նպաստելով ապատեղեկատվության դեմ պայքարին։

Դասընթացավարը մասնակիցներին ծանոթացրեց ապատեղեկատվության տեսակներին, փաստերի ստուգման, նկարների հետադարձ որոնման հարթակներին, ճգնաժամային իրավիճակներում տեղեկատվության կառավարման, մեդիա բովանդակության գնահատման ժամանակակից մեթոդներին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին անձնական տվյալների կորստի հնարավոր վտանգներն ու հետևանքները՝ միաժամանակ ծանոթանալով դրանց կանխարգելման լավագույն մեթոդներին։ Անդրադարձ եղավ նաև արհեստական բանականությամբ ստեղծված  նյութերի բովանդակությանը։

Դասընթացը ներառեց գործնական վարժություններ, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին անմիջապես կիրառելու ստացած գիտելիքները։

 

Facebook Comments