«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ին և 27-ին Գորիսի պետական համալսարանում  Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Ձեռնարկատիրական հմտություններ. նախաձեռնողականություն և ակտիվություն» թեմայով:

Դասընթացը վարեց ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի մասնագետ Մերի Գրիգորյանը: Դասընթացն ուղղված էր մասնակիցների նախաձեռնողականության, պրոակտիվ մտածողության, ժամանակի արդյունավետ կառավարման, ինքնակառավարման, խնդիրների լուծման հմտությունների և կարողությունների ձևավորմանը:

Դասընթացավարն անդրադարձավ ռեակտիվ և պրոակտիվ գործողությունների տարբերություններին: Հատուկ ուշադրություն դարձվեց պրոակտիվ գործողությանը, որը ենթադրում է խնդիրներին նախօրոք պատրաստվելու, լուծումներ առաջարկելու և պատասխանատվությամբ գործելու մոտեցում։ Ներկայացրեց ժամանակի կառավարման և ինքնակառավարման մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է արդյունավետորեն կառավարել ժամանակը՝ կենտրոնանալով առաջնահերթությունների վրա։ Մասնակիցները, հետևելով Էյզենհաուերի մատրիցային, դասակարգեցին առաջադրված խնդիրները՝ ըստ կարևորության և հրատապության։

Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները, գործիքները, հմտությունները մասնակիցներին կօգնեն լինել նախաձեռնող և պրոակտիվ, ինչպես նաև հաղթահարել ժամանակի կառավարման ու խնդիրների լուծման հետ կ

ապված դժվարությունները։

 

Facebook Comments